ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում է նշանակել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին հայտնել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոյին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը