Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Մինչև վերջերս միշտ ինքս ինձ սփոփում էի այն բանով, որ մենք էլ վրացիների ու ադրբեջանցիների պես պետության վատ ղեկավար կարող ենք ունենալ, բայց մեր առավելությունն այն է, որ Վրաստանի ու Ադրբեջանի պես էքսցենտրիկ ու «գժական» գնացող ղեկավարներ չենք ունեցել։
Մենք չէինք ունեցել Էլչիբեյի պես խելագար ու կործանարար ազգայնամոլ, Գամսախուրդիայի պես պետականաքանդ, Սաակաշվիլու պես օտարահպատակ, փողկապ ուտող ու հիստերիկ ղեկավար։ Վատ ղեկավար ունեցել ենք, բայց նրանցից որևէ մեկին չի փակցվել «գժի» պիտակ։
Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր այդ «մրցակցային առավելությունն» այլևս չկա։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին մտցրեց տարածաշրջանային «Գժերի» ակումբ՝ իր էքսցենտրիկությամբ, հոգեկան անհավասարակշռությամբ և բոլորիս հայտնի մյուս հատկանիշներով։
Ի դեպ, բոլոր «գիժ» ղեկավարների դեպքում մեր հարևան երկրներում արձանագրվել է ռազմական պարտություն և տարածքային կորուստ։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը մեզ համար մեծ շռայլություն է։ Մենք չենք կարող հանուն գեղեցիկ սելֆիների ու «գժական» բաների՝ կրկնել Էլչիբեյի, Գամսախուրդիայի ու Սաակաշվիլու կառավարման ներքո գտնվող ժողովուրդների ու պետությունների ուղին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը