15 01 2020

Տեսնում ես «Հայկական ժամանակ»-ի անանուն հոդվածները, Փաշինյանի ոճն է. Տիգրան Քոչարյան



Շատ հաճախ կեղծ օրակարգերը ձևավորվում են ֆեյքերի միջոցով: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը և ընդգծեց. «Ներկա պահին մի քանի ֆեյքային կենտրոններ կան Հայաստանում, որոնց մեծ մասը սատարում է իշխանություններին»:

Ինչ վերաբերում է ուժային կառույցների կողմից հրապարակված շատ տեսանյութերին, որոնց իրական լինելը շատ հաճախ կասկածի տակ է դրվում, Տիգրան Քոչարյանը նշեց. «Ցավոք սրտի, և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն հիմա կատարում են Փաշինյանի պատվերները և կատարելուց էլ թերանում են. երևի տվյալ պահին շատ արագ է պետք լինում: Ուժային կառույցները, որոնք պետք է զբաղված լինեին Հայաստանի անվտանգությամբ, հիմա կատարում են պատվերներ: Ապագայում բազմաթիվ հարցեր են լինելու այն մարդկանց, ովքեր և՛ կատարող են եղել, և՛ պատվիրող»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ