14 01 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ