ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է․
«Նախագահ Տեր-Պետրոսյանի հոբելյանն է այսօր: Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում՝ ժամանակին ինձ Մոսկվայից Հայաստան վերադարձնելու համար: Չկորցնենք ակնածանքի զգացումը երկրի նախագահների նկատմամբ: Նեղվում և անհարմարություն եմ զգում Նախագահ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի առումով»:
***
«1997թ. ֆինանսների նախարարությունում ռեֆորմները սկսեցի զուգարաններից:
Արդյունքում՝ (իհարկե, Վարչապետ Քոչարյանի հուժկու կամքի դրսեւորմամբ) փակեցինք բյուջետային աշխատավարձերի գծով կուտակված մոտ ինն ամսվա պարտքերը:
Զուգարանները կարեւոր են. Վարչապետ Փաշինյանը ճիշտ ճանապարհի վրա է»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը