«ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը գրում է․
«Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը, ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով, հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից:
Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը:#կոռուպցիան_էր_զանգել
Արդարադատության նախարարի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի կողմից դեկտեմբերի 30-ին մուտք արված հայցադիմումը սուպերարագությամբ վարույթ է ընդունվել և արդեն նույնիսկ մակագրվել է կոնկրետ դատավորի: Սա այն դեպքում, երբ ես նույնիսկ չեմ ստացել հայցադիմումի իմ օրինակը և բացարձակ պատկերացում չունեմ՝ ինչ են ցանկանում Ռուստամ Բադասյանը և նրա տիկինը ինձանից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը