Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում.
Մի փոքր տեղեկանք, որի մասին իշխանությունները օբյեկտիվ պատճառով տեղյակ չեն: Իրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության: Դա եղել է բացառիկ խողովակ և այլ խողովակներով շփումն ուղղակի արգելված է եղել:
Սակայն պատմությանը հայտնի է դեպք, երբ այդ խողովակը մի պահ Հայաստանով է անցել և դա ոչ այդքան վաղ անցյալում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը