Քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի... Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
Իրանը պատասխան հարված կհասցնի:
Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
Լավ կանխատեսում չունեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը