ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ: Այս մասին դեպի Արտանիշ լեռը բարձրանալու ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի Կառավարությանը եւ ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է եւ այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաեւ հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր ուղերձն այն է, որ Իրանի եւ Միացյալ նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում»,- ասաց նա:
Վարչապետը հավելեց, որ հանձնարարկնները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին` իրավիճակին հետեւել ուշիուշով եւ մատը պահել զարկերակին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը