05 01 2020

Հայկական դիվանագիտությունը՝ 2019-ին․ ԱԳՆ-ն ամփոփել է տարին

Հայկական դիվանագիտությունը՝ 2019-ին․ ԱԳՆ-ն ամփոփել է տարին

2019 թվականին հայկական դիվանագիտությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքիշխանությունը Հայաստանի քաղաքականության կարոեւորագույն սկզբունքն է: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` ամփոփելով  2019 թվականը:

«2019 թվականը հայկական արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության համար եղել է Հայաստանի բարեփոխումների, եւ զարգացման օրակարգի խթանման, մոտեցումների եւ սկզբունքների հստակեցման, ավանդական դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցությանամրապնդման, համագործակցության նոր ձեւաչափերի եւ բովանդակության հաստատման տարի: 2019 թվականին հայկական դիվանագիտությունը իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի քաղաքականության կարոեւորագույն սկզբունքն է եւ 2 մյուս սկզբունքների` համահայկականության եւ փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի շահերի եւ արժեքների հետապնդումը»-ասել է նա:

Նախարարի խոսքով` տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանը դարձավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: 

«Սա ինչպես մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական վերափոխումների, այնպես էլ  միջազգային ասպարեզում Մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում ցեղասպանությունների կանարգելման գործում Հայաստանի ներդրման գնահատականն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը շարունակեց մնալ ամենակարեւոր գերակայությունը: Համազգային այս խնդրի հետապնդման գործում սերտորեն համագործակցել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Ադյունքում մենք հստակ ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները`մեկ անգամ եւս շեշտադրելով Արցախի ընտրված իշխանությունների կարեւոր դրակատարությունը առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման գործում»,- նշել է նա:     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ