28 12 2019

Ինչո՞ւ Փաշինյանի հրահանգով հենց TV-5-ի սեփականատերը կալանավորվեց. Zham.am

Ինչո՞ւ Փաշինյանի հրահանգով հենց TV-5-ի սեփականատերը կալանավորվեց. Zham.am

Zham.am-ը գրում է․ «Նույնիսկ պողոսների համար է պարզ դառնում, որ  Արմեն Թավադյանի կալանավորումը նախապես ծրագրված էր Փաշինյանի կողմից: Քանզի այս հեռուստաընկերության գործնեությունը ամենաշատն է նյարդայնացնում Փաշինյանին:

Բացի այդ Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում առանցքային դեր էր կատարում,  և նրա կալանավորման միջոցով Փաշինյանը հույս ունի կազմալուծել այդ  թիմի գործնեությունը:

Հասկանալի է, որ այդ քայլի համար նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվել: Նախապես ներդրվել էր գործակալական ցանց, որը պիտք է իբր ապացուցողական բազա հավաքեր, որից հետո իրականացվեր այդ սպեցօպերացիան:

Նախապես պլանավորվում էր, որ այդ սպեցօպերացիան իրականացվեր տոներից հետո: Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»: Դեկտեմբերի 18-ին, այսինքն դատավորի որոշումից ընդամենը երկու օր առաջ՝ Քոչարյանի աջակցությամբ հանդես եկան 60 արվեստի և մտավորական գործիչները: Այս ակցիան այնքան էր վախեցրել Փաշինյանին, որ նա որոշում կայացրեց օր առաջ պայթեցնել իր գործակալին, և սփռվեց հայտնի տեսաերիզը, թե իբր Քոչարյանի աջակիցը փորձում է կաշառել մարտի  1-ի վկային:

Եվ քանի որ այս սպեցօպերացիան հապճեպ և փնթի էր արված, միանգամից տեսանելի դարձավ այս տեսաերիզի արհեստածին բնույթը: Նախ պողոսներին վախեցնելու համար պատի մոտ դրված ինքնաձիքը շատ ծիծաղելի էր, հետո պարզ չէր, թե ինչու էր Քոչարյանի «աջակիցը» փորձում կաշառել մի մարդու, որի ցուցմունքների մեջ Քոչարյանի դեմ ոչինչ չկար: Տեսնյութից պարզ էր դառնում, որ այն տեսագրվել էր դեռ ամիսներ առաջ, որպեսզի «ճիշտ պահին» այն ցուցադրվեր:

Սակայն ամենազավեշտալին այն էր, որ այդ «աջակցին» ձերբակալելուց հետո անմիջապես կալանավորում են Արմեն Թավադյանին, իսկ «աջակցին» բաց են թողնում:

Սա արդեն զավեշտալի էր և տեսանելի դարձրեց, թե ինչ եղանակով են ուզում Մարտի 1-ի գործը տանել առաջ:

Այս սպեցօպերացիան լիովին բացահայտեց Փաշինյանի մեթոդները և արդեն տեսանելի դարձրեց, թե իրականում ինչպես են փորձում «կարել» մարտի 1-ի գործը, որ այս գործի վերջնաարդյունքը կանխատեսելի լինի Փաշինյանի և իր շրջապատի համար:

Սակայն այս սպեցօպերացիայի միջոցով Փաշինյանը բացահայտեց իր իրական գործիկակազմը և բոլորին ցույց տվեց, թե ով է իրականում Փաշինյանը: Եվ ամենակարևորը հանրության ճնշող մեծամասնությունը տեսավ՝ ինչ քայլերի է դիմում Փաշինյանն իրեն արդարացնելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ