26 12 2019

ՀՀ-ն բանակցում է հեռահար սպառազինություն գնելու մասին. ԳՇ պետ

ՀՀ-ն բանակցում է հեռահար սպառազինություն գնելու մասին. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  ՀՀ զինված ուժերը շարունակում են սպառազինություն գնել ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությունից: 

Անդրադառնալով մատակարարումների կազմակերպման հետ կապված խնդիրներին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ գործում շատ անհասկանալի պահեր կան, սակայն վստահեցրեց, որ այն ինչ ծրագրված էր, ժամանակին իրականացվել է: Նրա խոսքով՝ ԳՇ ծրագրերում փոփոխություններ չկան, եւ հաջորդ տարի եւս նախատեսված են գնումներ ORSIS-ից: «Գնված սպառազինությունը մեզ մոտ է: Մնացած հարցերն իմ լիազորություններից դուրս են»,- ասաց Արտակ Դավթյանը: 

Նա նաև նշեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում հեռահար սպառազինություն գնելու մասին։ 

Դավթյանը նշել է, որ Ս-400-ների գնման հարցը առայժմ չի դիտարկվում, սակայն հեռահար սպառազինությունների այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ «Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշել է Դավթյանը՝ անուններ չտալով։

«Պատերազմի սպառնալիքը ոչ կրճատվել, ոչ էլ ավելացել է։ Այդ սպառնալիքը կա, քանի դեռ չկա արցախյան հարցի քաղաքական լուծումը»,- ասաց գեներալը։

ԶՈւ ԳՇ պետը նաև հայտնեց, որ ներկայումս ունեն զենքի գնումների 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանությունների ժամանակ:

Նրա պնդմամբ՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից:

Անդրադառնալով Տոռ հակաօդային զինատեսակին՝ Դավթյանը շեշտեց, որ և նախկին, և նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ