26 12 2019

Վախի մթնոլորտը և բռնությունը դարձել են պետական կառավարման գործիքներ․ կարծիք

Վախի մթնոլորտը և բռնությունը դարձել են պետական կառավարման գործիքներ․ կարծիք

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ այն, ինչ կատարվեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ, ինչ կատարվեց «5-րդ ալիք»-ի տնօրենի հետ, ինչ կատարվեց ԵՊՀ ՈւԽ նախագահի հետ պատահական երևույթներ չեն: Սրանք պարզապես խորացնում են այն վախի և բռնության մթնոլորտը, որն այս վարչախումբը ցանկանում է հաստատել Հայաստանում։

«Նիկոլ Փաշինյանը մի անգամ նշեց, որ պետական համակարգը չի աշխատում: Ես կարծում եմ, որ դա նրանից է, որ պետական համակարգում հայտնվել են մարդիկ, որոնք անհայտ են հասարակությանը: Նրանք ստեղծել են իրենց գործիքները և կառավարում են դրանցով»,-ասաց Ենոքյանը՝ նշելով, որ այդ գործիքներին են վախի մթնոլորտի ստեղծումը, բռնության գործադրումը, պարգևատրումները:

«Օրինակ, Արարատ Միրզոյանը, ով պարգևատրվել է 4-5 անգամ. գնացեք, հարցրեք նրան ճանաչողներից՝ ով էր նա մինչև հեղափոխությունը: Շատ դժվար է գտնել այն եզրերը, որոնց համար պետք է հարգել նրան: Այդ պատճառով նա փորձում է կաշառել իր հետ աշխատող պատգամավորներին, որպեսզի հարգեն իրեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ կերպ Միրզոյանը նպատակ ունի ստեղծել մի վիճակ, ըստ որի՝ եթե պատգամավորներն իրեն հնազանդ լինեն, փող կստանան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ