25 12 2019

Աննա Հակոբյանի հիմնադրամի 84 նվիրատուները․ ցանկ

Աննա Հակոբյանի հիմնադրամի 84 նվիրատուները․ ցանկ

ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են:

Ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել 200 մլն ՀՀ դրամ: Երկրորդ խոշոր նվիրատուն «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամն է, նվիրաբերել է 150 մլն ՀՀ դրամ: Երրորդ խոշոր նվիրատուն է Ջորջ Բաղումյանը, ով հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդ խոշոր նվիրատուներն են «Corporation America»-ն եւ բարերար Գաբրիել Չենբերջյանը, նրանք «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել են 100 հազարական ԱՄՆ դոլար:

42 մլն 300 հազար դրամ էլ հիմնադրամի հասույթին փոխանցվել է երեկոյի ընթացքում տեղի ունեցած աճուրդից:

«ՅՈՒՔՈՄ» ընկերությունը հիմնադրամին նվիրաբերել է 15 մլն դրամ, «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ն 10 մլն դրամ է նվիրաբերել: Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ:

Խոշոր նվիրատուների ցանկում են նաեւ «Fondation Armenia»-ն՝ 18 հազար ԱՄՆ դոլար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 7 մլն ՀՀ դրամ, «ՍԱՍ Գրուպ»-ը՝ 5 մլն ՀՀ դրամ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ 5 մլն ՀՀ դրամ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2.5 մլն ՀՀ դրամ, «Ռոստելեկոմ Հայաստան»-ը՝ 2 մլն ՀՀ դրամ, «Հոﬖանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ, «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ:

«Իմ քայլը» հիմնադրամի 2019 թ. ամենամյա գալա-ընթրիքի նվիրատվությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

«Դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երեւանում։ Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգեւորված է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Այսպիսով՝ երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ