24 12 2019

2019-ը՝ սկզբունքների փորձությունների տարի. Իրավապաշտպան



«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ամփոփելով տարին հույս հայտնեց, որ 2019 թվականը դասեր կարող է  տալ առաջին հերթին  մեր քաղաքական իշխանություններին, 2-րդ հերթին մեր հանրության տարբեր շերտերին, որպեսզի 2020 թվականն ավելի դրական լինի ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ այլ առումներով:

«2019 կգնահատեի որպես իրավական օրակարգերի հակամարտության և լոզունգների ու սկզբունքների փորձությունների տարի: Այս երկու բնութագրիչները պայմանավորված են այն հանգամանքով, որ  տարիներ ի վեր այն մարդիկ, ովքեր այսօր քաղաքական իշխանություն են  ներկայացնում, ասոցացվել են մի շարք գաղափարների, իրավունքի գերակայության գաղափարի հետ, իրավական պետության տարբեր արժեքների: Մենք պետք է հասկանանք՝ 2019 թվականը  այն տարին էր, որը պետք է տեսնեինք, դրանք իսկապես արժեքնե՞ր էին, թե՞ դրանք ընամենը լոզունգներ էին,  ոչ թե խորքային նշանակություն ունեին, այլ քաղաքական նպատակահարմարությունից էին խոսվում»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ