24 12 2019

Փաշինյանը դեռ չի արտաբերել ամենակարևոր խոսքը․ Էդուարդ Շարմազանով



Անհեռատես և ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում նաև չմտածված և էմոցիոնալ հայտարարությունները վնաս են բերել հայկական կողմի դիրքերին: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով բանակցային գործընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը:

«Երեկ տեղի ունեցավ երկու պետությունների անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որի ընթացքում Փաշինյանն ասաց, որ ավելացել է ներգրավվածության մակարդկը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում և նաև ընկալումը միջազգային հանարության, որ անհրաժեշտ է այդ ներգարավածությունը: Իրականում Ներգրավածության մակարդակի ավելացում տեղի չի ունեցելՙ Կա պաշտոնական հայտարարություն Մինսկի խմբի կողմից, որը եղել է դեղին քարտ իշխանություններին»,- նշեց շարմազանովը:

Նա նաև ընդգծեց. «Այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանը դեռևս չի արտաբերել ամենակարևոր խոսքը, որ Արցախը որևէ կարգավիճակում չպետք է լինի Ադրբեջանի կազմում»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ