23 12 2019

Ընթանում է ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստ․ «Հրապարակ»

Ընթանում է ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստ․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Այսօր Երեւանում ժամը տասից մեկնարկել է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Մեր այս տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նախնական տեղեկություններով՝ այն տեղի է ունենում ԱԽ շենքում: Ուշագրավ է,որ պաշտոնապես չի հաղորդվել նիստի մասին, սակայն մենք օրերս գրել ենք,որ համատեղ նիստ է ծրագրվում:

Հիշեցնենք, որ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ