News.am-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին որոշում է ստորագրել։
Ըստ որոշման հավելվածի ՝ 100 տոկոսով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Վահե Էնֆիաջյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, փորձագետները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները։
Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը