Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշխատակազմը:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը