17 12 2019

Իյա իրո՞ք, կրակն ընկա՞նք էդ քայլածների ձեռքը․ Գևորգ Պետրոսյան

Իյա իրո՞ք, կրակն ընկա՞նք էդ քայլածների ձեռքը․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Քծնող արվեստագետը նողկալի երեւույթ է։  Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները:

Հիմա կասեն՝ ապրելու խնդիր է...

Իսկ կներեք, էսօր, բացի մի քանիսից, ո՞վ չունի ապրելու խնդիր...

Ասելս ինչ է՝ պետք չէ նսեմանալ ու քծնել օրվա իշխանավորին...

Հետո դա դառնում է սովորություն, ինչից հնարավոր չէ ձերբազատվել, այնպես, ինչպես անբարո կինը՝ հայտնի զբաղմունքից»:

Մեկ այլ գրառմամբ պատգամավորը նշում է․

«Պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը. Իյա իրո՞ք: Ուղղակի ծիծաղելի է: Այս բառերն ասում է պետական ամբողջ ապարատի ղեկավարը:

Ասել է թե՝ ինքը մեղադրում է իրեն:

Նորից եմ հարցնում՝ բա ինչու՞ նախարարներդ ու մարզպետներդ հրաժարական չեն տալիս, էն՝ չորս տող անգիր անելու անընդունակ կրթության նախարարդ ու մետրը հեկտարից չտարբերող կոկորդիլոսասեր մարզպետդ... Պարզ ա, քայլել են...

Հետո՞, կրակն ընկա՞նք էտ քայլածների ձեռքը:

Ստեղ են ասել՝ վեր կաց եւ քայլիր:

Այս ու առնչվող հարցերի մասին այսօր՝ եթերում...

Եթերից առաջ կասեմ՝ որ եթերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ