16 12 2019

Այնպես մի արեք, որ ձայնագրությունները հրապարակեմ. ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դեկտեմբերի 16-ի նիստի ժամանակ որոշեց ելույթ ունենալ ոչ թե տեղից, այլ ամբիոնից և անդրադառնալ ոչ օրակարգային հարցերի. «Առաջին և հիմնական պատաճառը ամբիոնից ելույթ ունենալու, որ պարոն քաղաքապետ, ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացից նստած, որովհետև չեմ կարող կողքերս նայելով խոսել»:

Ավագանու անդամը շեշտեց, որ քաղաքապետ Մարությանը սխալ է թույլ տվել անջատելով իր՝ ընդդիմադիր ավագանու անդամի, բարձրախոսը. «Քաղաքապետը դեռ նախկին աշխատանքի տակ է՝ դուբլ 1, բուբլ 2,3: Կոնկրետ կիքս է տվել, արդեն որերորդ անգամ անջատելով ընդդիմադիր ավագանու անդամի բարձրախոսը փորձում է լղոզի իր տված կիքսը: Պարոն քաղաքապետ , ձեր ցինիկ ծիծաղը չի կարող ինձ ընդհատել»:

Թեհմինա Վարդանյանը նաև հիշեցրեց մի քանի դրվագներ Հայկ Մարությանի հարցազրույցներից, որոնցում վերջինս այնքան էլ դժգոհ չի եղել նախկին իշխանություններից. «ՀՀԿ-ի հետ ձեզ կոմֆորտ էր աշխատելը, դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր՝ ես կպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ whats up-ով... մինչև այսօր ես ունեմ այդ ձայնագրությունները, մի արեք այնպես, որ ես դրանք հրապարակեմ: Ձեր աչքերն արդեն ոնց որ լցվում են՝ չգիտեմ ծիծաղի՞ց է, թե՞ լացներդ է գալիս ձեր կարգավիճակի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ