«Երբ մենք խոսում և օգտագործում ենք իշխանություն արտահայտությունը, այստեղ պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, արդյոք գործ ունենք ինստիտուցիոնալ էլեմենտի հետ, դասական էլեմենտի հետ, հավատացեք ոչ մեկի հետ գործ չունենք։ Գործ ունենք մեկ անձի քմահաճույքի հետ և այդ քմահաճույքի կիսաորակ, անորակ որևէ ապահովման գործընթացի հետ ինստիտուտների կողմից, որոնք անգործության են մատնված ու մատնվում ամեն ժամվա կտրվածքով։ Հայաստանում ինստիտուտները չեն գործում։ Պետական կառավարման համակարգը վարչապետի կողմից հայտարարված է հակահեղափոխական»,- «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը