14 12 2019

Սենատի բանաձևը չի ազդել ԱՄՆ կառավարության դիրքորոշման վրա

Սենատի բանաձևը չի ազդել ԱՄՆ կառավարության դիրքորոշման վրա

Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը թվիթերյան էջում հայտնել է, որ ամերիկյան կառավարության դիրքորոշումը չի փոխվել Սենատի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

«Իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել: Մեր դիրքորոշումն արտացոլված է ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության մեջ»,- նշել են Թուրքիայիում ԱՄՆ դեսպանատնից:

Թրամփն իր ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ ցեղասպանությունը բնութագրել է «Մեծ եղեռն»՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը ճանաչեց ցեղասպանությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ