13 12 2019

ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Ցեղասպանության բանաձևի հարցով

ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Ցեղասպանության բանաձևի հարցով

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ բացատրությունների: Այդ մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳՆ  աղբյուրին։

«Նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը՝ 1915թ․ դեպքերի վերաբերյալ բանաձևի պատճառով: Փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել այդ որոշմանը մեր արձագանքը»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Սենատը միաձայն ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ