Դա Ամերիկայի պետության արժանիքն է, սա վերահաստատում է ամերիկայի քաղաքականությունը, պետական պահոցների բովանդակությունը: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Ամերիկյան արխիվները 100 հազարովոր փաստաթղթեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին և կարելի է ասել, որ առաջին կենդանի վկաները ամերիկացիներն են եղել»:
Ռաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այս ճանաչումը կարևոր էր, բայց ոչ բավարար և պետք են նոր քայլեր. «Սրանից ավելի կարևոր է այն է, որ Ամերիկայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, նույն Օսմանյան Թուրքայի պահոցները լիքն են փաստաթղթերով, որ եղել է ոչ միայն ցեղասպանություն, այլ նաև հայրենազրկում և սրա հատուցումն անպայման լինելու է՝ բայց ոչ մեկ բանաձևով, այլ լինելու է պայքարով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը