Hraparak.am-ը գրում է․
«Գյումրեցիները մի իմաստուն միտք ունեն՝ ասում են «աղքատ, աղքատ, քիթդ սրբէ, էլի աղքատ». Ես էլ ավելացնում եմ «տգետ, տգետ, քիթդ սրբէ, էլի տգետ» այս մտքի հղումը ՇՄ նախկին «մարզպետ» ԱԺ ՔՊ «պատգամավոր» Կարեն Սարուխանյանի համար է: Կ. Սարուխանյանը քաղաքական միավոր շահելու շատ վատ տարբերակ էր ընտրել, շահարկելով դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ դնելու փաստը: Երեսուն տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ի առավոտյան երկրաշարժի զորհերի հուշարձանին առաջինը դրվել է ծաղկեպսակ Ռոբերտ Քոչարյանի անունից: Կարող եք նայել ցանկացած արխիվային նյութ, կարող եք հարցնել շատերին ու համոզվել, որ ասածս իրողություն է և ես պատասխանատու եմ իմ տեսածի համար: Այդ իրողությունը ես չեմ արձանագրում այն պատճառով, որ համակիրն եմ երկրորդ նախագահի, ընդհակառակը նրա իշխանության օրոք ՀՀ կառավարության որոշմամբ ես կորցրեցի իմ աշխատանքը ՀՀ ՇՄ մարզպետարանում, այլ արձանագրում եմ փաստը.
Ինչ վերաբերում է տխրահռչակ Կարեն Սարուխանյանին, թվում էր, թե նա ահագին խելոքացել է և գիտակցել, որ լռելը իր համար չարիքի փոքրագույնն է և հաջողությամբ ԱԺ-ում լռում էր: Այս միջադեպից հետո ասում են, որ մոտ օրերս նա հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի ընդունվի օրենք՝ արգելել Ռոբերտ Քոչարյանին դեկտեմբերի 7-ին զոհերի հուշակոթողին ծաղկեպսակ դնելը: Համոզված եմ, ԱԺ-ի ՔՊ-ականները առաջին ընթեցմամբ միաձայն կընդունեն այդ օրենքը…
Հ.Գ Կարեն Սարուխանյանին գյումրեցիները ինչպես մինչև մարզպետ կարգվելը, այնպես էլ դրանից հետո ոչ հիշում են, ոչ էլ ընդունում: Երբեմն երբեմն լավ տրամադրության ժամանակ գյումրեցիները իրար հարց են տալիս.«Ծօ ո՞վ էր, օր չէր ջօգէ թե ով է Ստանիսլավսկին, ով է Սվիտալսկին»: «Ծօ, ըդիգ չէ՞ր, օր մեր տղեն գնացել էր մոդը բողոքելու, միլիցոնց ձեռն էր տվել»: «Ծօ ըդիգ էնքան էր հաբռգել, օր իրա կռիշին եվրոդուռ էր դրել»: «Ծօ ըդոնք սաղ հեչ, ըբը օր դիմել էր Նիկոլին, օր Նիկոլն էլ հանձանարարեր Էրդողանին Ղարս Գյումրի ճամբեն շուդըմ բացեր»։
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը