«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Այո՛, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար», - մամուլի ասուլիսն ասաց Արցախի նախկին վարչապետ, առաջիկա ընտրություններում որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը