09 12 2019

ՀՅԴ երիտասարդական միությունը շարունակում է պահանջել նախարարի հրաժարականը



«Մեզ մոտ ժպիտ է առաջացնում, երբ անընդհատ ասում են՝ մենք հասկանու՞մ ենք, որ Հարությունյանը հրաժարական չի տալու: Համաշխարհային պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ այնպիսի դեմքեր են հրաժարական տվել, որ դրանից երկու շաբաթ առաջ չէին պատկերացնում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ: Զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժին հակազդելու համար ամբողջ «Հանրային հեռուստաընկերության» եթերը մեկ օր տրամադրվում է այդ ուժի հակաքարոզչությանը: Եթե սա զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժն է, ես վախենում եմ պատկերացնել՝ ուժեղ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի դեմ ինչ է լինելու»,- դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ