06 12 2019

Օլիգարխները մշակութային գործիչներին տարել են քյաբաբանոցների բացմանը դիֆերամբներ ձոնելու.Փաշինյան

Օլիգարխները մշակութային գործիչներին տարել են քյաբաբանոցների բացմանը դիֆերամբներ ձոնելու.Փաշինյան

Երկար տարիների ընթացքում ես ինձ չափազանց վիրավորված եմ զգացել, երբ որեւէ օլիգարխ օբյեկտ է բացել եւ ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա, որ այս քյաբաբանոցը աամենաբարձր երեւույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բյուջեն նաեւ դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Մենք պետք է նայենք միջազգային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային ձեւեր գտնենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ամենակարեւորը համարեց այն, որ Կառավարության գործերը լավ են: «Այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանում»,- ասաց նա եւ առաջարկեց բանաձեւ որդեգրել, որ «ՀՀ եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ»:

Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկող ցուցանիշով Հայաստանը 2019-ին կարողացել է առաջ անցնել Վրաստանից: Իսկ ամենակարեւորը, որ 2020 թվականին այդ ցուցնաիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը»,-ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ