05 12 2019

ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը․ Արթուր Դանիելյան

ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար, նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը գրում է.

ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ, որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն` օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ»:

Արթուր Դանիելյանի գրառմանն արձագանքել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ կրկին ստուգում է տեքստը և վրիպակի առկայության դեպքում այն կհեռացվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ