05 12 2019

ԼՂ-ում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

ԼՂ-ում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա։

«Գնահատելով անցած տարին՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք առկա հակամարտություններին և ճգնաժամերին: Կարելի է ասել, որ առաջընթաց կա հունվարից հետո, քանի որ երկխոսությունները տարվա ընթացքում շարունակվել են Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան միջազգային բանավեճերի և 5+2 ձևաչափով։

Որպես պաշտոնից հեռացող նախագահ՝ ես որևէ կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել այս բոլոր հակամարտությունները։

Վերջինս նշել է, որ «անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելուն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կառաջարկի հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն խաղաղությանը»,- ասել է Լայչակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ