ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ երիտասարդ ցուցարարների կատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։
«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում
Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։ Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը։ Արայիկ Հարությունյանը հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը