03 12 2019

Ոստիկանական ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չտեսա․ Արթուր Խաչատրյան

Ոստիկանական ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չտեսա․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ-ական գործիչ Արթուր Խաչատրյանը ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց․

«Մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով քաղաքացիներ դատարանների մուտքերն էին շրջափակել, և ոստիկանության կողմից որևէ փորձ չտեսա դատարանների մուտքերն ազատելու և չկաշկանդելու դատարանների գործողությունները։

Եթե օրենքի երկիր ենք կառուցում, ապա այդ օրենքը պետք է պարտադիր կիրառման ենթակա լինի բոլորի կողմից և բոլորի նկատմամբ։ Երիտասարդները հավաքվել էին և խաղաղ ակցիա էին անցկացնում, խաղաղ պահանջներ ներկայացնում։ Ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չտեսա»։

Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ոստիկանական բաժնում են, սպասում են բերման ենթարկվածների ազատ արձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ