03 12 2019

Խիղճ ունեցե՛ք, ուշանում եմ. Շավարշ Քոչարյանն ընդամենը մեկ հարցի պատասխանեց



Ես կարծում եմ, որ թե՛ արձանների, թե՛ հուշատախտակների դեմ պայքարն ուղղակի անընդունելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Գրիբոյեդովի արձանը ներկելուն, և դրա նախօրեին ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը հեռացնելուն:

Այլ հարցերի Շավարշ Քոչարյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ ուշանում է դասից. «Խիղճ ունեցե՛ք, դասից եմ ուշանում, այնտեղ ուսանողները նստած սպասում են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ