Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը գրում է․
«Ինչպես մի անգամ ասել էի, Նիկոլ Փաշինյանն անասելի նմանություն ունի 2019 թվականի հայտնություն Ջոկեռ ֆիլմի գլխավոր հերոսի հետ: Վիքենդին Նիկոլը հերթական սուպեռ նմանությունը ցույց տվեց՝ այս անգամ զենքից օգտվելու իր «փայլուն ունակություններով»:
Հասկանում եք` Նիկոլը մեր Ջոկեռն է, ինքը բանակից խուսափել է հենց էն ժամանակ, երբ մարտադաշտում իր տարիքայինները թշնամի էին ոչնչացնում և հերոսաբար զոհվում: Նիկոլն իր մանկության դժբախտություններին գումարել է նաև «բանակից փախած»-ի հոգեբանությունը, ու մեկ էլ` վուալյա, օդից դարձել է վարչապետ, երկրի գլուխ ու էդ հերոսների մաքառած հաղթանակն այսօր տանուլ է տալիս: Ի՞նչ պետք է անի Ջոկեռն այս պարագայում՝ գնա դիրքեր, իրենից միլիոնավոր անգամներով բարոյապես բարձր տղերքի աչքի առաջ ինքնահաստատվի` ձախ աչքով նշան բռնելով ու պրեդօխռանիտելի վրա դրած AK 74-ը լիցքավորել փորձելով:
Վայելեք Ջոկեռի ներկայությունը պետական բարձրագույն պաշտոնում ու աղոթեք, որ մեր Ջոկեռի վտանգավոր վերջաբանը երկիրը փլատակների չվերածի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը