«Ազատությունը» հայտնել է․ «Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:
Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը