Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երեւում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության: Հիմա էլ կասեն, թե թեք գծով փոխքաղաքապետն է ստորագրել: Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը»,-գրել է Խաժակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը