29 11 2019

Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում…

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:

Այսօր էլ, ոչ ավել, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ:

Գրված է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը /Հովհաննես 14:6/: Աշխարհիկ ընկալմամբ՝ Տեր Հիսուսը առաիքինության, առաքելության, անձնազոհության օրինակ է, բայց ոչ երբեք՝ «բարդույթ»:

Նիկոլ Փաշինյան, ամոթ է եւ ոչ միայն: Վտանգավոր սահման ես հատում: Հերիք է Աստծո անունը բերանդ առնես ու ամբախ-զամբախ՝ մարդահնար չիմաստությունդ շեփորահարես: Գրված է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»:

Հ.Գ. Չխաբվես ու չխաբես, Աստված չի ծաղրվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ