28 11 2019

Առողջապահության ապահովագրության նախագիծը ժողովրդին «կլպելու» հերթական միջոց է. Վահան Բաբայան



«Առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը դեմագոգիա է և ժողովրդին «կլպելու» հերթական միջոց: Նախագծի նպատակը ոլորտում մեծ գումարներ հավաքագրելն է, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումը: Ներդրումներ չկան երկրում, դրա համար էլ այս նախագիծն են մտածել, որպեսզի բյուջեի որոշակի ծախսերը կարողանան բալանսավորել: Մնացած հայտարարությունները հեքիաթներ են»,- նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` նշելով, թե նախագծի ներդրումը բերելու է մեծ սոցիալական ցնցումների:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ