28 11 2019

Ստի ոտքը կարճ է պրն. Քաղաքապետ. շնորհակալագիր կտրվի նաև Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Ստի ոտքը կարճ է պրն. Քաղաքապետ. շնորհակալագիր կտրվի նաև Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում հրապարել է Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված շնորհակալագրերի լուսանկարները, որոնց թվում կա նաև գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ -ին տրվելիք շնորհակալագիրը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ստի ոտքը կարճ է պրն. քաղաքապետ!!!

Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։

Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։

Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք! ! !»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ