Factor.am-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակազմի մյուս անդամները ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս պարգևավճար են ստացել: Հունվարից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում բոլորը միասին 83,7 միլիոն դրամի /176 հազար ԱՄՆ դոլար/ պարգևավճար են ստացել: Այս մասին Factor.am-ին փոխանցել են Պետական վերահսկողական ծառայությունից:
Կառույցի պարգևավճարների բյուջեն 2019 թվականին կազմել է 123, 327 մլն դրամ, իսկ աշխատավարձինը՝ 418 մլն դրամ: ՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը նախկինում Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։
Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1
+374 60 75 01 21 | info@yerevan.today
Գովազդի համար`
+374 60 75 01 21 | info@yerevan.today