20 11 2019

Գևորգ Պետրոսյանը ցանկանում է օգտվել վաղաժամ թոշակի «խաղարկությունից»

Գևորգ Պետրոսյանը ցանկանում է օգտվել վաղաժամ թոշակի «խաղարկությունից»

ԱԺ «ԲՀԿ» խմբակության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր էջում գրել է․

«Ինչու՞ եք խտրականություն դնում...

Եթե կառավարությունն օրինաչափ է համարում ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի դրդելու մոտեցումը, ուրեմն ինչու՞ է խտրական մոտեցում ցուցաբերում:

Դե որ այդպես է, ես էլ եմ ուզում օգտվել այդ «խաղարկությունից»..Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները, ես մեծ հաճույքով կընդունեմ առաջարկը հենց այսօր ու հրաժարական կտամ:

Հրաշալի կլինի, նյարդերս կխնայեմ, համ էլ ստիպված չեմ լինի աչքերս փչացնել փնթի տեսարաններով...Ես լուրջ եմ ասում...Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՍԴ-ն սեփականաշնորհելու այս եղանակը խայտառակության գագաթնակետն է...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ