«Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայի վերաբերյալ, և՛ մենք, և՛ միջազգային գործընկերներն ասել ենք, որ Սահմանադրական Դատարանում ունենք խնդիր, եթե չասենք՝ ճգնաժամ, և էդ ճգնաժամին պետք է տրվի ուծում, և էդ լուծումները, առաջարկությունները, որ անում է կառավարությունը, շատ օգտակար է և պետք է գործընթացներն իրականացվեն, մինչև ճգնաժամը ստանա լուծումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Yerevan Today-ի հարցին՝ իսկ խնդի՞ր է, որ ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, բայց ստանում է աշխատավարձ և պարգևավճարներ, Ավինյանն ասաց․ «Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այդ հարցը»։ Նրան հարցրինք նաև, թե ո՞ր փուլից հասկացան, որ ՍԴ-ում կա ճգնաժամ։
Պատասխանը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը