ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին՝ ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով:
Հանձնաժողովների անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
Արարատ Միրզոյանի կարծիքով, սակայն, այդ հարցով կարող էր զբաղվել մշտական հանձնաժողովը կամ անհրաժեշտության դեպքում կարելի էր ենթահանձնաժողով ստեղծել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը