«Երևանի աղբահանության համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին հատկացվելու է մոտավորապես այնքան գումար, որքան տրամադրվում էր «Սանիթեք» ընկերությանը, բայց «Սանիթեքը» վճարում էր հարկ, այս հիմնարկն ազատված է հարկից: Ստացվում է`շուրջ 600 միլիոն «Սանիթեք»-ից ավել գումար ենք տալիս այս հիմնարկին: Մեծ հաշվով` այն ավելի շատ գումար է ունենում, և որակը պետք է գոնե «Սանիթեք»-ի առաջին երկու տարիների նման ապահովեր, բայց այդ որակը չկա, և ես խիստ կասկածում եմ, թե ունենալու ենք: Սանմաքրում բացառապես չկա Երևանում»,- նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը