18 11 2019

Մակրոնը հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը. Սևակ Թորոսյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքրվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանսիայից։ Քոչարյանի փաստաբանը հայտնեց, որ Մակրոնին ուղղված նամակում 30-ի չափ խախտումների ցանկ է ներկայացրել, այդ թվում` «Մարտի 1»-ի գործով դատավորի գրասենյակի խուզարկությունը, փաստաբանին խոսքից զրկելը և այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ