18 11 2019

Կմախքատյացություն. ո՞րն է վարչապետի իրական մոտիվացիան

Կմախքատյացություն. ո՞րն է վարչապետի իրական մոտիվացիան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Բուլգակովյան հերոս Շարիկ Շարիկովը հեղափոխական վիրահատությունից հետո շնից մարդկային կերպարանք էր ստացել, բայց էությամբ մնացել էր շուն։ Դա էր պատճառը, որ նա կատուների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ և ուզում էր դրանց մաքրել տներից, փողոցներից, նկուղներից։

Պաշտպանյալի մոտ, «ա լյա» Շարիկով, առանձնահատուկ վերաբերմունք կա հին ավտոմեքենաների կմախքների՝ «կուզովների» նկատմամբ։

Ինչպես որ Շարիկովն էր սրտով զգում ու մարդկանցից լավ իմանում, թե որտեղ կլինեն կատուները, այնպես էլ պաշտպանյալն է հայտնվում այնտեղ, որտեղ ավտոյի «կուզով» կա։

Լավ կլինի, իհարկե, որ «կուզովները» հավաքվեն բակերից կամ դաշտերից, բայց մոլագարության հասնող ցանկությունը և «Քանի դեռ ավտոների կմախքները չեն հավաքվել, մենք այսինչը չենք ունենա, այնինչը չենք ունենա» բանաձևի անընդհատ կրկնությունը նշանակում է, որ դա սևեռուն գաղափար է դարձել պաշտպանյալի մոտ։

Շարիկովն ուզում էր խեղդել կատուներին, ինչը նրա մոտ բնազդի մակարդակով էր։ Պաշտպանյալն էլ ուզում է ամեն գնով «խեղդել» ավտոմեքենաների ժանգոտած «կուզովները»։ Նա դա բացատրում է աղբը հավաքելու ցանկությամբ, բայց այստեղ այլ իրական մոտիվացիա կա։

Պաշտպանյալն անընդհատ հիշում է իր հին «06»–ը և կռիվ տալիս դրա հետ՝ զրահապատ «Մերսեդեսի» ապակիների հետևից։ Միգուցե հին ավտոների կմախքներից ազատվելը նախկին կյանքի հետ կապերը խզելու ենթագիտակցական մղո՞ւմ է նրա մոտ։ Միգուցե»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ