ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Ծեփել-փռել օպերացիայի շարքից
Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ արտաբերեց «պատերին ծեփել և ասֆալտին փռել» արտահայտություն-սպառնալիքը, անկեղծ ասած, կարծեցի, որ դա սրտաբուխ պոռթկում էր՝ պայմանավորված ապօրինության նկատմամբ հոգու խորքում կուտակված իրական ատելությամբ:
Հիմա, երբ նա դա կրկնում է ամեն քայլափոխի, այդ թվում նաև Ազգային ժողովում՝ այլակարծությամբ հանդես եկող կամ իր նախաձեռնած օրինագծին դեմ քվեարկելուն հակված պատգամավորների վերաբերմամբ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է նոր Հայաստանի համար:
Հա, ի դեպ, ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին՝ դրա իրավական որոշակիության սակավության պատճառով, ու սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը