13 11 2019

Բանակցային գործընթացը փակուղում չէ՝ վստահեցնում է Փաշինյանը

Բանակցային գործընթացը փակուղում չէ՝ վստահեցնում է Փաշինյանը

ԱԺ-ում հարցո պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի հարցի, անդրադարձավ Արցախի հարցով բանակցային գործընթացին՝ նշելով․« 1 տարվա ընթացքում մեր բոլոր գործընկերներն արձանագրել են, որ մեր մտադրությունների մեջ ոչ միայն չկա բանակցային գրոծընթացը փակուղի մտցնել, այլ մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր և առանց այդ հարցերի ճշգրտման և կարգավորման բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ:

Ես կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, քանի որ արձանագրվել է՝ մեր դիրքորոշումները կառուցողական են: Հիմա կարող ենք արձանագրել, որ ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլ աշխատանք է տարվում՝ հակամարտող բոլոր կողմերի համար բանակցային միջավայր և մթնոլորտ ստեղծելու համար։ Ղարաբաղի հարցը ինչպե՞ս կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման, ուրախալի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դա արձանագրեց»»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Մադրիդյան սկզբունքների ընդունման կամ չընդունման պարամետրերի ճշգրտմանը որպես ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի հիմք։ 

«Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, խնդրի լուծման միջոց են։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ուր կարող է մեզ տանել այդ ճանապարհը, որպեսզի նախապես իմանանք՝ գնո՞ւմ ենք արդյոք այդ ճանապարհով, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար կարեւոր է պարզել, թե ուր են տանում Մադրիդյան սկզբունքները, հասկանալ, թե ինչ է դա առհասարակ, եւ հետո արդեն առաջ շարժվել։

Վարչապետն նաև նշել է, որ երբ բանը հասնում է  պարզելուն, թե ինչ տարբեր կողմեր են նախատեսում գնալ տարբեր ճանապարհներով, ապա դա ըստ էության նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների հետ խնդիր կա, եւ որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին փորձում է մոլորության մեջ գցել։

«Իսկ մենք չենք ցանկանում որեւէ մեկին խաբել բանակցային գործընթացում եւ հարաբերություններում ըստ էության»,- ասել է Փաշինյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ