13 11 2019

Լավրովը փաստորեն ասում է՝ թուրքերի հետ գործ չունեք․ քաղաքագետ

Լավրովը փաստորեն ասում է՝ թուրքերի հետ գործ չունեք․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի... այցերն ու հայտարարությունները քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու չեն փորձում գլուխները բարձրացնել ու չորս կողմը նայել, թե աշխարհում ինչ է կատարվում։

Եթե Լավրովը հանկարծ հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունն ու, փաստորեն, ասում՝ թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում, դա արդեն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չէ, այլ՝ ռուս-թուրքական։

Ու եթե Հայաստանի վարչապետն անգամ Շմայսը լիներ, էլի նույն բանը կասեին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ